Ո՛Չ «ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ»

Տղամարդը ընտանիքի գլուխն է, կինը՝ պարանոցը։ Որ կողմ ուզի, այն կողմն էլ կթեքի։ Հաճախ այս խոսքն ասողները չեն էլ կռահում, որ վիրավորում են ոչ միայն իրենք իրենց, այլև ընտանիքը։ Սակայն ամեն ինչ հերթով… Բոլորիս հայտնի է, որ մարդու օրգանիզմը ղեկավարվում է ուղեղի կողմից։ Եվ ցանկացած օրգան կատարում է այս, կամ այն շարժումը՝ բացառապես ուղեղի թելադրանքով։… Read More Ո՛Չ «ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ»

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

«65 կողմ ձայներով ընդունվեց աղմկահարույց նախագիծը»։ Ահա լրատվության արձագանքը, իշխանության կողմից ժողովրդի գրպանը մտնելու հերթական փորձին։ Եվ մարդիկ մի անգամից հայհոյանքների տարափ են թափում այդ 65 պատգամավորների հասցեին՝ անտեսելով առկա, էլ ավելի բացասական, երևույթը։ Օրենքին դեմ են եղել ընդամենը 16 պատգամավոր։ Իրական գնահատականը այսպիսին պետք է լինի. 21 ձեռնպահ և 29 բացակա պատգամավորների շնորհիվ, օրենքը… Read More ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 100 ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

Մանուկ հասակում հաճախ էի փողոցային կռիվների մասնակից դառնում։ Երբեմն ծեծ էի ուտում, բայց ավելի հաճախ հաղթող էի դուրս գալիս։ Հաղթանակից հետո գլուխս բարձր էի քայլում. հպարտ, բայց ոչ գոռոզ։ Իսկ ծեծվելուց աշխատում էի աննկատ մնալ. «Գոնե ծանոթներս տեսած չլինեն»։ Ծիծաղում էի, երբ հակառակորդս լացելով էր փախչում։ Գիտեի՝ քաջի ձեռքին զենքն է վայել, իսկ լացկանին՝ թաշկինակը։ Մանուկ հասակում թասիբով էի…… Read More ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 100 ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԸ ՍՐԲԵՐ ՉԵ՛Ն

Ցեղասպանության 100 ամյակի շեմին մեր անմեղ զոհերը կսրբադասվեն։ Ասել է՝ այսուհետ եկեղեցին նրանց համար հոգեհանգստի կարգ չի մատուցելու։ Գուցե եկեղեցին համարում է, որ նրանց հոգիներն այլևս հանգի՞ստ են։ Երկնային բարձունքից դիտելով տեսնում են, որ իրենց սերունդները 1 դար անց սերտեցին պատմության դասը։ Հասկացան սեփական սխալները և այլևս օտարներից գութ չեն մուրում։ Միասնական են, կազմակերպված և… Read More ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԸ ՍՐԲԵՐ ՉԵ՛Ն

Հայաստանը Քիմի արշավանքներից հետո

Քիմ Քարդաշյանը գնա՞ց։ Հանգստացա՞նք։ Դե հիմա ցած իջնենք երկնային անուրջներից ու սթափվենք։ Սառը դատելու համար կարող ենք թեթև լվացվել կարապի լճում ու էդ նույն «մեռոնաջրում» դիտենք մեզ։ Ի՞նչ տվեց մեզ Քիմի այցը ու ի՞նչ տարավ մեզանից։ Մի քանի օր աշխարհի ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վրա։ Է, հետո՞։ Փոխարենը մեր ուշադրությունը շեղվեց մեզանից, դա չզգացի՞նք։ Մեկ շաբաթ… Read More Հայաստանը Քիմի արշավանքներից հետո

ՍԵՖԻԼՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԵՐՄՅԱԿՈՎ

Հաճախ ենք բողոքում մեր իրավապահների, մեղմ ասած, վատ աշխատանքից։ Կրքերը հատկապես թեժացան Պերմյակովի հանդեպ դրսևորած անգործությունից հետո։ Բայց, արի ու տես՝ անտեղի։ Պարզվում է, իրավապահներ ունենք՝ աշխարհը չունի։ Մարդիկ քաջ գիտակցում են, որ իրենց գործը նախ հանցագործությունների կանխարգելումն է, նոր միայն բացահայտումը։ Չի բացառվում, որ ցանկացած մարդ, կախված հանգամանքներից և իրավիճակից, կարող է հանցագործություն կատարել,… Read More ՍԵՖԻԼՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԵՐՄՅԱԿՈՎ

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ

19-րդ դարավերջին մեր պատվիրակությունը գնաց «համաշխարհային կաթսայից հարիսա ուտելու» և ձախողվեց։ Մերոնք թղթե շերեփով էին գնացել, մինչդեռ այլք՝ երկաթե… 21-րդ դարասկզբին, կարծես, հասունացել ենք։ Արդեն մեր ղեկավարները երկաթե շերեփ ունեն, որով ուտում են, ավաղ, ոչ թե աշխարհի, այլ իրենց իսկ ժողովրդի կաթսայից։ Փոխարենը, հիմա էլ աշխարհին ներկայանում ենք ոչ թե թղթե շերեփով, այլ նոր զենքով՝… Read More ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ